Վրաստանի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց անմեղ զոհերի հիշատակը
ОбществоՎրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Գիորգի Կվիրիկաշվիլին հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց, ծաղիկ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանի վարչապետը ջրեց նաև Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում 2016-ին իր կողմից տնկված եղևնին:
Վրաստանն այն երկրների թվում է, որը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: