Այս 7-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության դեպքը շոկի է ենթարկել հասարակությանը. աղջկա անշնչացած մարմինը գտել էին աղբանոցում. մարմնի վրա կային սերմնահեղուկի հետքեր
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Սարսափելի դեպք է տեղի ունել Պակիստանում. Կասուր քաղաքում 7-ամյա Զայնաբ Ամինին մահացած էին գտել հունվարի կեսերին:
Աղջիկա որոնումները տեւեցին մոտ մեկ շաբաթ, այնուհետեւ նրա մարմինը հայտնաբերեցին աղբանոցում: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ աղջկա մարմնի վրա առկա էին հողի և սեղմնահեղուկի հետքեր: Իսկ ամենացայտուն ապացույցը «սեռական բռնության» հետքերն էին: Ըստ եզրակացության՝ աղջկան խեղդամահ են արել:
Առևանգումը, բռնաբարությունը, սպանությունը և նմանատիպ հանցագործությունները վերջին տարիներին աճ են գրանցել,- գրում է Washington Post- ը:
Ցավոք, այդ հանցագործությունների մեծ մասը չի բացահայտվել: 7-ամյա աղջկա այս դեպքը, սակայն, բողոքի մեծ ալիք բարձրացրեց:
Երեք օր Կասուր քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որից հետո հեռացվեց քաղաքային ոստիկանության ղեկավարը: Համաձայն տարածված խոսակցությունների՝ ոստիկանությանը հայտնի է եղել հանցագործների գտնվելու վայրը, սակայն ահռելի գումարների միջոցով նրանց լռեցրել են:
Այս դեպքը ազդել է նաև իրավապահ մարմինների վարկանիշի վրա: Հասարակության մեջ կարծրատիպ է ձևավորվել, որ կաշառքի տեսքով տրվող միլիոններն ավելի կարևոր են, քան հասարակության անվտանգությունը:
Մի քանի օր առաջ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում կրկին նման հանցագործություն էր կատարվել. այդ անգամ զոհը 4 տարեկան երեխա էր: Նրա մարմինը հայտնաբերվել էր դաշտում՝ բռնաբարության նշաններով: