Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կա՞դր, թե՞ Հայաստանի նախագահ
АналитикаԱրմեն Սարգսյանի առաջարկելով լինել նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանը փաստացի վերջնական ուրվագծման է հասցնում հայաստանյան քաղաքական վերնախավի փոփոխության իր պլանները: Պլաններ, որոնք նա ունեցել է շատ վաղուց, բայց չի կարողացել իրագործել, քանի որ իվիճակի չի եղել, զբաղված է եղել իշխանությունը պահելու խնդիրներով:
Արդեն հիմա, երբ փաստացի որոշումների կայացման լիակատար ազատություն կա, Սարգսյանը մեկը մյուսի հետևից վերադասավորումներ է անում, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է քաղաքական վերնախավը ըստ նրա պատկերացման:
Փաստացի Հայաստանի քաղաքական վերնախավից դուրս են մնում օդիոզ կերպարները, որոնք չնայած ունեին որոշակի անցած ճանապարհ ու ինքնուրույնություն, ամեն դեպքում արգելակում էին Հայաստանի զարգացումը: Մյուս կողմից, սակայն, նրանց փոխարինելու եկողները, որոնք աչքի են ընկնում գերազանց կրթությամբ ու անբիծ կարիերայով, բավականին օտարված են հասարակական տրամադրություններից:
Սարգսյանին այս փուլում առավելապես մտահոգում են արտաքին տրամադրությունները: Հենց այդ բազմաբևեռ տրամադրությունների ծիրում էլ նա կառուցում է Հայաստանի քաղաքական համակարգը ` առանձնացնելով թե ռուսական, թե իրանական, թե եվրոպական, թե անգլո-սաքսոնական շահեր:
Իսկ ինչ է կատարվում հասարակության ներսում, ով է լինելու հասարակության ներկայացուցիչը իշխանության մեջ, եթե ընդդիմությունը չի կարողանում լիարժեք իրացնել այդ գործառույթը, իսկ իշխանությունն էլ հրաժարվում է ճանաչել հասարակության մասնակցությունը: