Երկու ամսում Հայաստանում հարկային եկամուտներն աճել են մոտ 12 տոկոսով
ЭкономикаԸնթացիկ տարվա հունվար-փետրվարին պետական բյուջեի հարկային ու մաքսային եկամուտները կազմել են 183.9 միլիարդ դրամ, որը 2017-ի երկու ամիսների համեմատ աճել է 11.7 տոկոսով:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿարենԲրուտյանը: Նրա խոսքով` առանց մաքսային գծով վճարների՝ առևտրային հարկ վճարողներն այս տարի 12.2 տոկոսով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: «Խոշոր ու միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 104 տոկոս, փոքր հարկ վճարողներինը`19,5 տոկոս: Աճի այս տեմպերը տնտեսական ակտիվության և օրենսդրական փոփոխությունների արդյունք են, ինչը թույլ է տալիս ասել, որ հարկային եկամուտների աճն ապահովվել է ստվերի կրճատման հաշվին»,-ասաց Կարեն Բրուտյանը:
2017-ին պետական բյուջե հաշվեգրված հարկային ու մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ`ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 124,7 միլիարդ դրամով կամ 11,6 տոկոս: Աճն ապահովվել է առանց գերավճարների. 2017-ի ընթացքում գերավճարները նվազել են 13.1 միլիարդ դրամով կամ 9 տոկոսով: