Մինո Ռայոլա. Ջանլուիջի Դոնարուման պետք է փոխի ակումբային գրանցումը
Спорт«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ իր հաճախորդը պետք է փոխի ակումբային գրանցումը, որպեսզի կարողանա առաջընթաց գրանցել:
«Ջանլուիջին դեռ չի համարվում աշխարհի լավագույն դարպասապահը: Այնուամենայնիվ, նա կկարողանա դառնալ լավագույնը, եթե ճիշտ որոշումներ կայացնի առաջիկայում:
Նա հաջորդ տարի պետք է տեղափոխվի բարձրակարգ ակումբ: Ես արդեն խոսել եմ այս մասին»,- հայտարարել է Ռայոլան «Radio Kiss Kiss Napoli»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Դոնարուման երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը «ռոսոներիների» հետ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: 19-ամյա իտալացու տարեկան աշխատավարձը կազմում է 6 մլն եվրո: