Բրազիլացի ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»
СпортԵրևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա բրազիլացի հարձակվող Գիլերմե Ռոդրիգես Տոռես դա Սիլվայի հետ: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը ծնվել է 1999 թվականի ապրիլի 21-ին: Մինչև երևանյան ակումբ տեղափոխվելը, հանդես է եկել բրազիալական «Կոլորադո Ատլետիկոյի» կազմում:
«Գիլերմե դա Սիլվան լավ որակներով երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա նույնպես ավելի շատ հանդես կգա «Բանանցի» երկրորդ թիմում և կմարզվի առաջին թիմի հետ: Այս տեղափոխությունն ավելի շատ ապագայի համար է»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ակումբի պաշտոնական կայքից տված հարցազրույցի ժամանակ: