Թուրքական տանկերի բացած կրակի պատճառով սիրիական Հուջեյլար գյուղում 8 մարդ է զոհվել
Международные новостиԹուրքական տանկերը կրակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Հուջեյլար գյուղի ուղղությամբ: 8 մարդ մահացել է , 12-ը ստացել են վնասվածքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Աֆրինի քրդական պաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Խեդին: «Տանկերը կրակ են բացել բնակելի տների եւ մարդկանց ուղղությամբ, ինչի հետեւանքով մարդիկ են մահացել»,-ասել է նա:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը 2018 թվականի հունվարի 20-ին հայտարարել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Գործողությունը ուղղված է սիրիական Աֆրինում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ: