«Ուրալը» պարտվեց ԲԿՄԱ-ին, Հարոյանն ու Մանուչարյանը չխաղացին
СпортՎերսկսվեց Ռուսաստանի առաջնությունը: 21-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընդունեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Ալան Ձագոեւը:
Հայաստանի հավաքականի խաղացողներ Վարազդատ Հարոյանն ու Էդգար Մանուչարյանը «Ուրալի» պահեստայինների թվում էին եւ փոխարինման դուրս չեկան:
ԲԿՄԱ-ն 38 միավորով երկրորդ տեղում է, «Ուրալն» ունի 25 միավոր եւ 9-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր
ԲԿՄԱ -«Ուրալ»՝ 1:0
Ալան Ձագոեւ, 59