Հարսը և սկեսուրը թշնամիներ են. Ինչու՞ է հայկական ընտանիքներում ընդունված այս կարծրատիպը
LifestyleՀոգեբանները նշում են, որ այն կինը, որն իր անձնական կյանքում որպես կին առանձնապես ինքնահաստատված չի եղել, այսինքն՝ իր ամուսնու կողմից քնքշանք, սեր, կանացի զգացողություններ չի ապրել, նա իր ամբողջ քնքշանքը, սերն ուղղում է դեպի տղան: Եվ առաջանում է այնպիսի կախվածություն, որ կարելի է կարծել՝ շատ լավ է, բայց այն բավականին վտանգավոր է: Եթե այս ամենին գումարվում է նաև այն, որ այս կինը նաև իր կամքը թելադրող անձնավորություն է, ուրեմն գործ ունենք մի սկեսրոջ հետ, որի կերպարը բավականին բարդ է և որի հետ հարմարվելու համար շատ ջանքեր կպահանջվեն:

Յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն ավելի լավ գիտի ու ավելի լավ է հասկանում, մեկը՝ ելնելով իր փորձառությունից, մյուսը՝ այդ փորձառությունը հին համարելով, մեկը՝ ելնելով ժամանակակից արժեքներից, մյուսը՝ այդ արժեքներն անբարո համարելով և այլն: Այսինքն՝ եթե ամեն մեկը միայն իրենը պնդի և չփորձի լսել անգամ դիմացինին, միշտ կլինեն կոնֆլիկտներ:
Երիտասարդ հարսը ծանր է տանում իր ամուսնու մտերմիկ, ջերմ կապերն իր հարազատների հետ: Այստեղ որպես թիրախ հանդես են գալիս ընտանիքի կանայք՝ մայրերը, քույրերը: Այսպիսի կանայք երբեմն նունիսկ շատ լուրջ ջանքեր են գործադրում ամուսնու կյանքից մյուս բոլոր սերերը հանելու համար:
Մանրամասները՝ այստեղ