Ես շատ գոռոզ աղջիկ եմ. Թինա Դուտտա
LifestyleՍկանդալային Թինա Դուտտան ով հայտնի է դարձել «Մերժվածը» հեռուստասերիալից ինքն իրեն համարում է զայրույթի թագուհին, այս մասին խոստովանել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ: Դերասանուհին խոստովանել է, որ չի ձանձրացել «Մերժվածը» հեռուստասերիալում երկար տարիներ նկարահանվելուց և այն դարձել է իր կյանքի անբաժան մասը:
hindustantimes-ը փորձել է կապ հաստատել դերասանուհու հետ և պարզել, թե ինչու է նա իրեն համարում զայրույթի թագուհի:

Ասեկոսեներ են պտտվում որ դուք շատ վեհ անձնավորություն եք. Ինչ կասեք այդ մասին.
Դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, ես արհամարհում եմ բամբասանքները, ապրում եմ այնպես ինչպես ցանկանում եմ: Իրականում ես կարող եմ ինձ թույլ տալ լինել գոռոզ, եթե դա կապված է իմ ինքնասիրության հետ:

Ձեր անձնականը կարող է խանգարել ձեր կարիերային.
Իհարկե ոչ, բայց իմ անձնական կյանքը ես չեմ դարձնի լրատվամիջոցների քննարկան առարկա: Երբ ես ամուսնանամ, ես վերջ կդնեմ այդ խոսակցություններին: Երբ ինձ տեսնում են հարազատները, երկրպագուները առաջին հարցը, որ հնչում է դա միշտ վերաբերվում է իմ անձնականին:
Որ դերասանին եք համարում հաջողակ և հայտնի.
Ռամ Կապուրը փայլուն դերասան է և ես երկրպագում եմ նրան:
Մանրամասները՝ այստեղ