Ադրբեջանը մտադիր է կրճատել բենզինի սպառումը
Международные новостиԱդրբեջանը մտադիր է կրճատել բենզինի սպառումը երկրում եւ 2015 թվականին Բաքվում ու մերձակայքում 6 գազալիցքավորման կայաններ կառուցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելլով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար ՌովնաÕ £ Աբդուլլաեւը:
Նրա խոսքով' դա անհրաժեշտ է եկող տարվա սկզբից գազով աշխատող ուղեւորատար ավտոբուսներ ներկրող Baku Bus ընկերության կարիքներն ապահովելու համար:
SOCAR-ի ղեկավարն ասել է, որ գազալցակայանների թիվը ծրագրվում է ամեն տարի մեծացնել եւ ամբողջ երկրի տարածքում բաշխել 180 կմ հեռավորության վրա, որպեսզի ավտոմեքենաները գազով լիցքավորելու հնարավորություն ապահովվի նաեւ բոլոր ցանկացողների համար:
Նրա խոսքով' գազալցակայանների ցանցի ընդլայնումը կարող է բերել բենզինի սպառման նվազեցմանը, իսկ դա SOCAR-ին թույլ կտա արտահանել վառելիքի ծավալի ավելցուկը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին, որ Ադրբեջանը հրաժարվել է Ղազախստանին բենզին մատակարարելու պայմանագրից' հիմնավորելով դա այն բանով, որ երկրում բենզինի պակասորդ ունի, եւ եղածն ուղղվում է ներքին սպառմանը:
Ադրբեջանում նավթի արդյունահանման եւ նավթամթերքների արտադրության ծավալներն ընկնում են: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նշում են, որ դա պայմանավորված Ադրբեջանի նավթահանքերում նավթի վերջանալու հետ: