Ես տանել չեմ կարողանում, երբ Թինան ինձ սպասեցնել է տալիս. Մրունալ Ջեին
Lifestyle«Մերժվածը» հնդկական հեռուստասերիալը Հայաստանում լայն տարածում է գտել և բավականին սիրված ու պահանջված է հայ հանդիսատեսի կողմից: Հանդիսատեսին հետաքրքրում է ոչ միայն դերասանների կյանքը ֆիլմում, այլ նաև նրանց առօրյան էկրաններից այն կողմ: Ինչպե՞ս են ապրում, ովքե՞ր են նրանց իրական կողակիցները, ի՞նչ ֆոտոշարքեր են ներկայացնում, ի՞նչ ոճեր են նախընտրում:
bollywoodlife-ը փորձել էր կապ հաստատել Մրունալ Ջեինի հետ, ում բոլորս ճանաչում ենք, որպես Ակաշ: Դերասանի խոսերով իր առաջին երազանքը եղել է մոդել դառնալը, սակայն նրա հայրը որդուն ստիպել է աշխատել իր հետ կարի արհեստանոցում: Մրունալ Ջեին խոստովանել է, որ «Մերժվածում» նկարահանվելը իրեն մեծ ճանաչում է բերել և Ակաշի ու Վիշնուի կերպարներին ինքը նման չէ: Ինչ վերաբերվում է Թինա Դուտտայի հետ հարաբերություններին, նրանք շատ մոտ ընկերներ են և կոնֆլիկտներ չեն ունենում ֆիլմում նկարահանվելու ժամանակ:

«Միակ բանը, որ ես տանել չեմ կարողանում այն է, որ Թինան ինձ միշտ սպասեցնել է տալիս, նա միշտ ուշանում է»,- խոստովանել է դերասանը:
Մրունալ Ջեի սիրտը զբաղված չէ, սակայն դերասանը նախընդրում է, որպեսզի ծնողները իր համար աղջիկ ընտրեն, նա կողմ չէ «սեր առաջին հայացքից» արտահայտությանը:
«Ամուսնությունը պետք է պլանավորված լինի, դա նաև լավագույն միջոց է միմյանց բացահայտելու համար»,-ասել է Մրունալ Ջեին:

Մանրամասները՝ այստեղ