Viber-ը իր սեփական կրիպտոարժույթը կթողարկի
ОбществоViber մեսենջերն իր սեփական կրիպտոարժույթը կթողարկի: Այս մասին Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ի ժամանակ հայտնել է Rakuten ընկերության գլխավոր տնօրեն Հիրոշի Միկատանին, հաղորդում է TechCrunch.com-ը:
Ծրագրի նպատակն է բարձրացնել միջազգային գործարքների թիվը, կրճատել արտարժույթի փոխանակման համար միջնորդական վարձավճարը եւ ընդլայնել մանրածախ եւ մեծածախ առեւտրի ցանցը: Միկատանիի խոսքով՝ սեփական կրիպտոարժույթը կգրավի արտաահմանյան գնորդներին:
Rakuten Coin-ը հիմնված կլինի է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա: Այն բիթքոինից կտարբերվի նրանով, որ Rakuten Coin-ի քանակությունը սահմանափակ չի լինի, հայտարարել է Միկիտանին՝ ելույթ ունենալով Համաշխարհային բջջային կոնգրեսի ժամանակ: Նա կարծում է, որ Rakuten Coin-ը ունի «միջազգային» վճարման եղանակ դառնալու բոլոր հնարավորությունները: