Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում
СпортԴահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամ, Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով: Հետո կսկսեմ ինքուրույն քայլել եւ կանցնեմ լիարժեք մարզումների: Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում եւ այլ մարզաձեւերում»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը:
Սերգեյ Միքայելյանը 2010 և 2014 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականին Ալմաթիում կայացած ձմեռային Ունիվերսիադայում դարձավ բրոնզե մեդալակիր: