Գերմանիայում աշակերտը գազ է ցանել դպրոցում. կա 30 տուժած
Международные новостиԳերմանիայի Հեսսեն երկրամասի Զուլցբախ կոմունայում դեռահասը գազ է ցանել դպրոցում, ինչի հետևանքով տուժել է 30 աշակերտ: Այս մասին հայտնում է Մայն-Տաունուս շրջանի ոստիկանությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օրվա առաջին կեսին: Աշակերտներից մեկը գազի բալոնով մի քանի անգամ գազ է ցանել դպրոցի միջանցքում, ինչի հետևանքով դպրոցականները շնչուղիների վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ 10-15 տարեկան 10 երեխա հոսպիտալացվել է, իսկ մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում:
Ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա դպրոցականին, որը կասկածվում է գազը ցանելու համար: Այժմ հետաքննություն է անցկացվում: