«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ջոկատի մարտիկները միանում են Աֆրինում թուրքական զորքերի դեմ պայքարին
Международные новости«Սիրիայի դեմոկրատական ուժեր» արաբաքրդական ջոկատները (SDF) հայտարարել են իրենց մարտիկներին Աֆրին ուղարկելու որոշման մասին՝ աջակցելու քրդական ջոկատների՝ թուրքական զորքերի դեմ պայքարին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է SDF-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր, որ SDF-ի մարտիկների մի մասը դադարել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, որը վարում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:
«Մենք ստիպված ենք ընդունել այն որոշումը, որը չէինք ցանկանում ընդունել: Ցավում ենք, որ այսօր որոշում են կայացրել մեր մարտիկներին Դեր Զորից տեղափոխել Աֆրին՝ թուրքական հանցավոր ագրեսիան հետ մղելու համար», - ասվում է քրդական ուժերի հաղորդագրության մեջ: