Շատ բարձր կատեգորիայի բուժհաստատությունները միայն կարող են ունենալ դրա իրավունքը. Ալեքսանդր Բազարչյան
ИнтервьюՎերջին օրերին մամուլում շրջանառվում է բժշկական համալսարաններից օրդինատուրան հիվանդանոցներ տեղափոխել-չտեղափոխելու հարցը: Դրա բացասական ու դրական կողմերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ:
-Պարոն Բազարչյան, նախ կբացատրեք թե ո՞ րն է հիվանդանոցային օրդինատուրան և ի՞ նչ է իրենից ենթադրում:
-Խոսքը կլինիկական օրդինատուրայի մասին է, որը արտերկրում կոչվում է ռեզիդենտուրա և իրականացվում է հոսպիտալների միջոցով, որոնք կարող են լինել ինչպես համալսարանային, այնպես էլ ոչ համալսարանային: Բժշկական հաստատություններն իրենք են ընդունում ապագա մասնագետին և տարիների ընթացքում կրթելով դաստիարակում են իրենց նախընտրած համապատասխան մասնագետ-բժշկին: Այդ մասնագետին կրթության տարիներին նաև վճարում են, իհարկե, ոչ շատ բարձր աշխատավարձ: Տվյալ պարագայում բուժ հաստատությունը նաև հետաքրքրված է լինում, որ ապագա բժիշկը դառնա կատարյալ մասնագետ:
-Պարոն Բազարչյան, ցանկացած բուժ հաստատություն կարո՞ղ է ունենալ օրդինատուրա:
-Ոչ, բուժ հաստատությունները պետք է ստանան նախ իրավունք ունենալու հոսպիտալային ռեզիդենտուրա, շատ բարձր կատեգորիայի բուժհաստատությունները միայն կարող են ունենալ դրա իրավունքը:
-Իսկ արդյո՞ք հոսպիտալային ռեզիդենտուրայում չի տուժում կրթությունը, չէ որ դա ավելի շատ ենթադրում է պրակտիկա, քան տեսական գիտելիքներ:
-Բացարձակ, քանի որ այն իրենից ենթադրում է բժշկական եռյակ ծրագիր` գիտություն, կրթություն և պրակիտ հմտություններ: Ապագա մասնագետն արդեն կոնկրետացված հմտությունները ձեռք է բերում կոնկրետ բուժհաստատությունում:
-Ի՞նչ եք կարծում արդյոք հոսպիտալային ռեզիդենտուրան կիրառելի կլինի Հայաստանում:
-Շատ ու շատ երկրներում դա արդեն կիրառվում և ես հույս ունեմ ու նաև վստահ եմ, որ ինչ որ ժամանակ հետո կիրառելի կլինի նաև Հայաստանում: