Ի՞նչ է տեղի ունենում, երբ ճտտացնում եք մատները (տեսանյութ)
TVԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Օրվա ամենահիանալի պահը, երբ հոգնեցուցիչ աշխատանքից հետո վերջապես կարող ես քեզ թույլ տալ թուլանալ, ձեռքերդ մեկնել ու ճտտացնել մատներդ:
Թվում է՝ հանգստանում է ոչ միայն մարմինդ, այլև հոգիդ ու ինչ-որ կերպ վերագտնում ես կորցրած ուժերդ:
Սակայն դեռ մանկուց հիշում ենք, թե մատները ճտտացնելը վնասակար է առողջության համար, սակայն ինչ-որ մեկը չի փորձել բացատրել, թե ինչու:
Քաջություն ունեցեք վերջապես իմանալու ճշմարտությունը:
Ձուսպաթաղանթային հեղուկը իր տեսակի մեջ քսուք է հոդերի համար: Այն անգամ ինչ-որ բանով ձվի դեղնուց է հիշեցնում:
Երբ դուք ձգում եք հոդերը, հեղուկի շուրջ առաջանում են գազի պղպջակներ, որոնք ճնշման արդյունքում պայթում են ու ճտտեց է առաջանում:
Որպեսզի նորից նման ձայն հնչի, անհրաժեշտ կլինի սպասել մոտ 20 րոպե, մինչև հեղուկը նորից պղպջակներով լցվի:
Գրեթե նույն բանն է տեղի ունենում, երբ դուք արագ վեր եք կենում ձեր տեղից:
Մի՞թե այնուամենայնիվ ոչ մի վատ բան չկա մատերը ճտտացնելու մեջ: Պարզվում է՝ ոչ: Ամերիկացի բժիշկ Դոնալդ Անգերը որոշեց փորձել այդ տեսությունը սեփական մաշկի վրա: Նա ամեն օր՝ 60 տարի շարունակ, ճտտացնում էր մեկ ձեռքի մատները, մյուս ձեռքը բժիշկը հանգիստ էր թողել:
Չնայած ոչ մխիթարական կանխատեսումներին, այսօր Անգերը կարող է պարծենալ, որ 60 տարի անց էլ իր մոտ արթրիթ չի հայտնաբերվել:
Միևնույն ժամանակ, մյուս հետազոտությունները ենթադրում են, որ այդ, առաջին հայացքից անմեղ թվացող սովորությունը հանգեցնում է հոդերի այտուցների: Այդուհանդերձ, այդ հետազոտությունը չունի ծանրակշիռ ապացույցներ: