Սեքսից հետո վարքի 11 ոսկե կանոններ՝ տղամարդկանց համար
LifestyleԷական չէ, թե ինչ է եղել մինչև այդ, բայց եզրափակիչ դրվագները սեքսի ժամանակ պետք է անթերի լինեն։ Սա ոսկե կանոն է ոչ միայն էկրանային սեքսի համար, այլև իրական կյանքում։
1. Անգամ եթե դու պատրաստ ես անմիջապես անցնելու հաջորդ փուլին, ձեր զուգընկերուհին իրավունք ունի գոնե 10 րոպեանոց դադար ունենալու։
2. Կանայք ավելի ուշ են գրգռվում, բայց կանանց գրգռվածությունն ավելի ուշ էլ անցնում է։ Հեշտանքից հետո դեռ 20-25 րոպեի ընթացքում ձեր զուգընկերուհին սեքսուալ գուգուրանքների կարիք է զգում։
3. Չնայած ծխելու դեմ պայքարը գլոբալ բնույթ է կրում, բայց ոչինչ չի մտերմացնում զույգին այնքան, որքան համատեղ ծխելը սեքսից հետո։ Անգամ հենց սեքսը։
4. Եթե դուք որոշել եք տուն ուղարկել ձեր զուգընկերուհուն, սուրճ հյուրասիրիր նրան, մի քիչ շփվիր հետը ու ընթացքում ձեռքի հետ տաքսի պատվիրիր։ Աշխատիր այդ մի քանի տասնյակ րոպեներին լինել ոչ պակաս ուշադիր, քան մինչև սեքսն էիր։ Եվ որքան էլ հոգնած լինես ու որքան էլ տհաճ եղանակ լինի, մի զլացիր ու ուղեկցիր նրան մինչև մեքենան, երբ տաքսին ժամանի։
5. Եթե դուք այնուամենայնիվ չեք կարողացել ավարտին հասցնել «գործը», ապա պետք չէ ֆիքսվել այդ փաստի վրա։
6. Ասա նրան, որ կզանգահարես նրան միայն այն դեպքում, երբ իրոք պատրաստվում ես անել դա։
7. Մի վազիր լոգարան անմիջապես սեքսից հետո, որովհետև նա կարող է ընկալել, որպես իրեն կեղտոտ համարելու դրսևորում։
8. Պետք չէ նաև ստիպել զուգընկերուհուն գնալ լոգարան, եթե նա գերադասում է մնալ անկողնում ու վայելել։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ: