Իրանում նախատեսվում է 250 կմ երկարությամբ երկաթուղային գիծ կառուցել
Международные новостиԻրանը չորեքշաբթի համաձայնագիր է ստորագրել չինական ընկերության հետ երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը կարևոր նշանակություն ունեցող Բուշեր նավահանգիստը միացնելու է երկրի երկաթուղային ցանցին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի քաղաքային շինարարության նախարարությունը:
Համաձայնագրի շրջանակներում, որի արժեքը կազմում է 700 մլն դոլար, նախատեսվում է 250 կմ երկարությամբ երկաթուղային գիծ կառուցել, որը կմիացնի Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեր նավահանգիստը երկրի կենտրնական հատվածում գտնվող Շիրազ քաղաքի հետ:
Իրանի փոխնախարարի խոսքով՝ Շիրազ-Բուշեր երկաթուղային գծի կառուցումը հանդիսանում է երկրի երկաթուղային հաղորդակցության ոլորտում 7 առաջնային նախագծից մեկը: