Ահա, թե որտեղ է Նոյյան Տապանը.Գիտնականներն ապշած են.Նոր բացահայտումներ.
TVՆոյն ուներ կին ու երեք տղա։ Նրա որդիների անուններն էին Սեմ, Քամ և Հաբեթ, որոնք բոլորն էլ ամուսնացած էին։ Այսպիսով՝ Նոյի ընտանիքը բաղկացած էր ութ հոգուց։
Օրերից մի օր Աստված Նոյին անսովոր բան պատվիրեց՝ մի մեծ տապան կառուցել։ Այս տապանն իր մեծությամբ նավի չափ էր, բայց արտաքին տեսքից ավելի շուտ այն նմանվում էր մի մեծ, երկար արկղի։ «Երեք հարկով այն շինիր,— պատվիրեց Աստված,— ու սենյակներ առանձնացրու այնտեղ»։ Սենյակները Նոյի ու իր ընտանիքի անդամների, կենդանիների և նրանց համար անհրաժեշտ սննդի համար էին։
Աստված նաև հանձնարարեց Նոյին տապանն այնպես կառուցել, որ ջուրը չլցվեր նրա մեջ։ «Ես մեծ ջրհեղեղ եմ բերելու երկրի վրա ու կործանելու եմ ողջ աշխարհը։ Ով որ չմտնի տապան, կմահանա»,— զգուշացրեց նա։
Նոյն ու իր որդիները հնազանդվեցին Եհովային ու սկսեցին տապանի շինարարությունը։ Բայց մնացած մարդիկ ծիծաղում էին նրանց վրա։ Նրանք շարունակում էին չարություն գործել։ Իսկ երբ Նոյը հաղորդում էր նրանց Աստծու նախազգուշական խոսքերը, ոչ մեկը նրան չէր հավատում։ Տապանի շինարարությունը երկար ժամանակ տևեց, քանի որ այն բավականաչափ մեծ էր։ Վերջապես, շատ տարիներ անցան, մինչև որ շինարարությունն ավարտվեց։ Դրանից հետո Աստված պատվիրեց Նոյին կենդանիներին մտցնել տապան։ Որոշ տեսակի կենդանիներից նա պատվիրեց վերցնել երկու հատ՝ արու և էգ, իսկ մյուս տեսակներից՝ յոթ հատ։ Աստված նաև պատվիրեց Նոյին իր հետ վերցնել թռչունների բոլոր տեսակներից։ Նոյն այդպես էլ արեց։
Ամենավերջում տապան մտան Նոյն ու իր ընտանիքի անդամները։ Եվ Աստված փակեց տապանի դուռը։ Նոյն ու իր ընտանիքը ներսում սպասում էին… Մի պահ պատկերացրու, որ դու էլ ես նրանց հետ գտնվում տապանի ներսում ու սպասում ես։ Իսկապե՞ս տեղի կունենա ջրհեղեղը, ինչպես որ Աստված էր ասել։
մանրամասները՝ այստեղ.