Չարենցի 2-րդ նրբանցքի հակասանիտարական վիճակը որևէ կերպ կապված չէ Վեոլիա Ջուր ընկերության գործունեության հետ. հայտարարություն
Общество«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչներն ասել էին, որ այդ տարածքում կոյուղաջրերի պատճառով խեղդող գարշահոտություն է տարածվում։
Ընկերության պարզաբանման մեջ ասվում է. «Այո, նշված տարածքում, կոյուղու բացակայությամբ պայմանավորված, առկա է հակասանիտարական վիճակ: Սակայն այն գոյություն ունի տարիներ շարունակ և որևէ կերպ կապված չէ Վեոլիա Ջուր ընկերության գործունեության հետ:
Վարձակալության պայմանագրով վերջինս կոչված է շահագործելու, վերանորոգելու ու պահպանելու ջրամատակարարման - ջրահեռացման այն համակարգը, որը պաշտոնապես հանձնված է Օպերատոր կազմակերպությանը: Մինչդեռ վերը նշված տարածքում կոյուղատար ցանցը, որպես այդպիսին, բացակայում է: