Հնէաբանները շոկի մեջ ընկան բացահայտելով 500-ամյա այս աղջկա գաղտնիքը
LifestyleՄոտ 500 տարի առաջ զոհաբերված 14-15 տարեկան աղջկա մարմինը այս բոլոր հարյուրամյակների ընթացքում մնացել է 6739 մ բարձրության վրա, ձյան մեջ, ինչի շնորհիվ պահպանվել է գերազանց վիճակում: Նրա շուրջ գտնվել են 7 տարեկան տղայի և 6 տարեկան աղջկա սառած դիակներ: Այս հայտնագործությունը տեղի է ունեցել 1999թ.` Լյուլյայլյակո հրաբխի լանջին, Արգենտինայի և Չիլիի սահմանագծին:

Հետագայում գիտնականներն ուսումնասիրել են հյուսվածքների սպիտակուցները և պարզել՝ արտաքինից առողջ աղջիկն ունեցել է տուբերկուլյոզ հիշեցնող թոքերի բակտերային վարակ: Այս վարակն առաջին անգամ է հայտնաբերվել մումիաների մոտ:

Հավանաբար այս երեք երեխաներին էլ զոհաբերել են, ինչի մասին են վկայում նրանց շուրջ ընկած արտեֆակտները, ոսկին, արծաթը, հագուստները, ուտելիքով ամանները և անհայտ թռչունի սպիտակ փետուրներից պատրաստած շքեղ գլխանոցները: Պատմաբանները կարծում են, որ ինկերը երեխաներին են ընտրել որպես զոհ, որովհետև նրանք գեղեցիկ էին ու անմեղ:

Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ նրանց զոհաբերելուց առաջ մի քանի տարի կերակրել են «էլիտար» մթերքներով՝ եգիպտացորենով և լամայի չորացրած մսով, չնայած որ մինչ այդ նրանք կերել են բացառապես գյուղական սնունդ՝ կարտոֆիլ և մրգեր:


