Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանում
ЭкономикаՀայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնականհաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ՀՀ ընտրված նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:
Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները: Արմեն Սարգսյանը համալսարանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ: