Տեսնելով այս կնոջ ՈՒՁՀ-ի պատասխանները՝ բժիշկը ցնցվեց. 2 միլիոն հղիներից միայն մեկի մոտ է նման դեպք հանդիպում. լուսանկարներ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Այս եռյակն Անգլիայից է, նրանք արդեն վեց ամսական են: Նրանց անուններն են՝ Կուզեյ, Կորայ և Այազ: Սակայն նրանք սովորական եռյակ չեն, նրանց ձևավորվելը զարմացրել է և՛ բժիշկներին, և՛ ծնողներին:
Բանն այն է, որ Կուզեյն ու Կորայը մոնոխորիալ մոնոամնիոտիկ (մոնո-մոնո) երկվորյակներ են: Դա բարդ հղիության հազվադեպ դեպք է, երբ զարգացման ընթացքում երեխաները կիսում են մեկ ամնիոտիկ հեղուկը և ընկերքը:
Այսպիսի բան պատահում է երկվորյակներով հղիների միայն մեկ տոկոսի մոտ: Ամեն ինչ էլ ավելի բարդացավ, քանի որ կար նաև երրորդ երեխան: Քանի որ, երբ եռյակի մաս են կազմում հենց այսպիսի երկվորյակներ, հանդիպում է բնական ճանապարհով հղիացած 2 մլն կանանցից մեկի մոտ:
Եվ նման հղիությունները բարդություններով և անկանխատեսելի հետևանքներով լի են լինում: Ծնողներն անակնկալի եկան եռյակ ունենալու լուրից, քանի որ նրանք արդեն երկու մեծ երեխաներ ունեին:
Հղիության 24-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երկվորյակները խնդիր ունեն պտղաջրի հետ կապված:
Նրան հատուկ դեղեր նշանակեցին՝ հեղուկը պակասեցնելու համար, սակայն դա վտանգավոր էր երրորդ երեխայի համար: Ծնողները շատ էին անհանգստանում երեք երեխաների համար էլ:
Բարեբախտաբար, ծննդաբերությունը բարեհաջող ավարտվեց:
Նրանք լույս աշխարհ եկան կեսարյան հատման միջոցով:
Կուզեյն ու Կորայը կշռում էին 1,7-ական կգ, իսկ Այազը՝ 1,8 կգ: Փոքրիկներին տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժին, իսկ չորս շաբաթ հետո դուրս գրվեցին: Առջևում նրանց մեծ ուրախություն և հաճելի հոգսեր էին սպասվում:
Բարեբախտաբար, ժամանակակից բժշկությունն արդեն գիտի, թե ինչպես պահպանել նման եռյակի կյանքը: