Վոլգոգրադում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Международные новостиՆալչիկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին, հարկադիր վայրէջք կատարելու որոշում է կայացվել թռիչքի ժամանակ ծխախոտ վառած ուղևորի պատճառով:
«Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանի ոստիկանության հերթափահ բաժանմունք հաղորդագրություն է ստացվել, որ Նալչիկից Մոսկվա թռչող և հարկադիր վայրէջք կատարած օդանավում ոստիկանների ներկայության անհրաժեշտություն կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ օդանավի հրամանատարը հրաժարվել է տեղափոխել 1984 թվականի ծնված ուղևորին, որը ծխել է թռիչքի ժամանակ», - լրագրողներին հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ կարգազանց ուղևորին ոստիկանները դուրս են բերել օդանավից և տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ իրավախախտումների մասին արձանագրություն է կազմվել: