Աֆղանստանում ամերիկյան անօդաչուի հարվածից մահացել է «Թալիբան»-ի առաջնորդներից մեկի որդին. լրատվամիջոցներ
Международные новостиԱֆղանստանում ամերիկյան անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով մահացել է «Թալիբան» ահաբեկչական շարժմանը հարող առնվազն 20 գրոհային, նրանց թվում է նաև շարժման ղեկավարներից Մուլա Ֆազլուլայի որդին, գրում է pajhwok.com-ը:
Աղբյուրը հայտնում է, որ հարվածը հասցվել է Աֆղանստանի արևելքում գտնվող Կունար նահանգում ահաբեկիչների դիրքերի վրա: Ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ, ևս 6-ը վիրավոր են:
Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, վերջին շրջանում Աֆղանստանում տիրող իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել: «Թալիբան»-ը, որը նախկինում տիրում էր երկրի գյուղական տարածքների մեծ մասին, այժմ ուղղություն է վերցրել առավելապես դեպի մեծ քաղաքներ: Բացի այդ՝ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: