Թուրքական դատարանը 25 լրագրողներին դատապարտել է ազատազրկման
Международные новостиԹուրքական դատարանը 25 լրագրողներին դատապարտել է ազատազրկման նրա համար, որ նրանք իբր թե աջակցել են 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու համար, հաղորդում է Anadolu-ն:
Հայտնի լրագրող Մուրատ Ակսոյը դատապարտվել է 25 ամսվա ազատազրկման` ահաբեկչական կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու մեղադրանքով՝ չլինելով նրա անդամը: Փոփ երգիչը եւ սյունակագիր Աթիլա Տասը նույն մեղադրանքներով դատապարտվել են 37 ամսվա ազատազրկման:
Նույն գործով 11 լրագրող դատապարտվել է 6 տարվա եւ երեք ամսվա ազատազրկման զինված ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար, իսկ 12-ը՝ նույն մեղադրանքով դատապարտվել են յոթ տարի եւ վեց ամիս ազատազրկման:
Լրագրողները հիմնականում գրել են Ֆեթուլա Գյուլեն քարոզիչի հետ կապված թեմաներով, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ: