ԱՄԷ–ն մտադիր է ԱՄՆ–ից 270.4 մլն դոլարի ավիացիոն հրթիռներ գնել
Международные новостиՊենտագոնը հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսին Արաբական Միացյալ Էմիրություններին 270.4 միլիոն դոլար արժողությամբ ավիացիոն հրթիռներ վաճառելու մտադրության մասին ծանուցում է ուղարկել, փոխանցում է ՏԱՍՍ–ը:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պետդեպարտամենտն Աբու Դաբիին այդպիսի զինտեխնիկա վաճառելուն չի առարկում։
ԱՄԷ–ն 340 AIM-9X-2 Sidewinder հրթիռներ, անհրաժեշտ պահեստամասեր եւ սարքավորումներ գնելու, ինչպես նաեւ լոգիստիկ աջակցության դիմում է ներկայացրել: