Մանաֆորտի վրա ռուսական եռագույնն են նետել եւ նրան մեղադրել ԱՄՆ-ը ռուսներին ծախելու մեջ
Международные новостиԱնհայտ մի տղամարդ ռուսական դրոշ Է նետել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վրա, երբ նա դուրս Էր գալիս դատարանի դահլիճից: Միջադեպի տեսագրությունը հրապարակված Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է տղամարդը նետում եռագույնը, Մանաֆորտին անվանում «դավաճան» եւ մեղադրում «Ամերիկան ռուսներին ծախելու» մեջ:
ԱՄՆ-ի իշխանությունները Մանաֆորտին եւ նրա գործընկեր Ռիք Գեյթսին կասկածում են Ուկրաինայի անունից որպես չգրանցված շահապաշտպաններ աշխատելու, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ: Մեղադրանքներն առաջադրել Է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում Է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «ռուսական միջամտության» գործը: Մոսկվան ժխտում Է բոլոր մեղադրանքները: