ԵՄ-ն հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ մետաղի ներմուծման մաքսատուրքից միությանն ազատելու հաստատումը
Международные новостиԵվրամիությունը հույս ունի շաբաթ օրը ԱՄՆ-ից հաստատում ստանալ, որ միության վրա չի տարածվի Վաշինգթոնի՝ մետաղի ներմուծման մաքսատուրք մտցնելու որոշումը: Այս մասին ուրբաթ հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը՝ ելույթ ունենալով Բրյուսելում տեղի ունեցող ամենամյա բիզնես համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ մարտի 10-ին ինքը բանակցություններ կվարի ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից գործընկերների հետ: «Հույս ունենք վաղվա հանդիպմանը հստակ պատասխան ստանալ: Հուսով ենք, որ հաստատում կստանանք, որ Եվրամիությունը բացառված է»,- ասել է նա:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրք սահմանելու մասին: Ըստ որում՝ նա չի բացառել, որ մի շարք երկրներ մաքսատուրքի վճարումից կազատվեն, որոնց թվում են Կանադան, Մեքսիկան եւ Ավստրալիան: