Թուրքական զորքերը կարղ են ցանկացած պահի մտնել Աֆրին. Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ սիրիական Աֆրինի կենտրոնը շրջափակված է, և թուրքական Զինված ուժերը կարող են ցանկացած պահի մտնել այնտեղ:
«Մեր նպատակն Աֆրինն է... ընդամենը չեզոքացվել է 3171 գրոհային: Աֆրինի կենտրոնը շրջափակված է: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մտնել կենտրոն»,– մեջբերում է Haberturk հեռուստաալիքն Էրդողանի խոսքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Աֆրինում գործողությունը կավարտվի մինչև մայիս:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Դամասկոսը խստորեն քննադատել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այս տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: