Այս աղջկան 4 օր շարունակ բռնաբարում էին, նկարահանում ու ծաղրում. վտանգ, որի մասին պետք է իմանա յուրաքանչյուրը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ժամանակակից աշխարհը մարդկանց անսահմանափակ քանակությամբ հնարավորություններ է տալիս:
Ստանալով ինտերնետի հասանելիությունը՝ կարելի է վիրտուալ կերպով ընկնել մեր մոլորակի ցանկացած կետ, շփվել մարդկանց հետ, ովքեր գտնվում են աշխարհի մյուս ծայրում:
Սակայն պետք չէ մոռանալ այն մասին, թե որքան վտանգավոր կարող է լինել համացանցային սարդոստայնը…
Այսօր ձեզ կպատմենք Ալիսիա Կոզակևիչ անունով մի աղջկա մասին: Հիմա նա հասուն և հաջողակ կին է, բայց մի ժամանակ Ալիսիան շատ էր սիրում մարդկանց հետ ծանոթանալ համացանցում և օնլայն շփվել նրանց հետ, մինչ պատահեց մի դեպք, որը որոշիչ դեր ունեցավ նրա հետագա ողջ կյանքի վրա:
Հուսով ենք, որ այս պատմությունից մեզանից յուրաքանչյուրը դաս կքաղի:
Ամեն ինչ սկսվեց 2001 թվականին: 13-ամյա Ալիսիայի մեծ եղբայրը նրան պատմել էր ինտերնետի մասին և ասել, որ այժմ նա կարող է տարբեր էջերում և ֆորումներում շփվել մարդկանց հետ:
Աղջկան շատ դուր եկավ օնլայն ծանոթանալ և շփվել իր հասակակիցների հետ:
Որոշ ժամանակ անց նա ընկեր ունեցավ: Աղջկան թվաց, որ շփվելու համար ավելի հարմար մարդ չէր էլ կարող գտնել:
Նա աղջկա հասակակից էր, նրանց շփումները տարբեր էին, աղջիկը նույնիսկ սրտնեղած պատմում էր այդ տղային, երբ վիճում էր ծնողների հետ…
Մի օր՝ Նոր տարվա նախաշեմին, Ալիսիայի ողջ ընտանիքը հավաքվել էր տոնական սեղանի շուրջ:
Այդ ժամանակ Ալիսիան դեռ չգիտեր, որ այդ երեկոն իր համար վերջին մանկական բարի հիշողությունն է դառնալու:
Ընթրիքի ընթացքում Ալիսիան դժգոհեց վատ ինքնազգացողությունից և գնաց:
Դա իր պլանի մի մասն էր: Աղջիկն ուզում էր դուրս գալ տնից՝ իր ինտերնետային ընկերոջը տեսնելու համար:
Ալիսիան շտապեց նշված վայրը՝ մտածելով, թե ինչու է իր ընկերը հենց ամանորյա գիշերը հանդիպում կազմակերպել:
Աղջկան թվաց, թե ուզում է ինչ-որ բան բան նվիրել իրեն:
Հասնելով իրենց պայմանավորոված վայրը՝ աղջիկը հանկարծ սկսեց հասկանալ, որ ինքը լրիվ միայնակ է փողոցում, այն էլ՝ գիշերով, և մտածեց, որ ավելի լավ կլինի՝ տուն վերադառնա…
Աղջիկը շրջվեց, որ տուն գնա, բայց հանկարծ լսեց իր անունը:
Դրանից հետո նա խավարում հայտնվեց, հաջորդ հիշողությունը ինչ-որ ավտոմեքենա էր, տղամարդ և վախ, սարսափելի վախ, որը պատել էր նրան:
Միայն հինգ ժամ հետո Ալիսիան ուշքի եկավ և տեսավ իրեն առևանգողի դեմքը:
Դա ամենևին էլ իր հասակակիցը չէր, նա շատ մեծ էր…
«Քեզ համար շատ վատ է լինելու, դու քեզ շատ վատ ես զգալու, այնպես որ, կարող ես սկսել լաց լինել», – այս խոսքերը մնացել են Ալիսիայի հիշողության մեջ ողջ կյանքում:
Մի նկուղում աղջկան շղթաներով կապել էին:
Հաջորդ չորս օրերի ընթացքում նրան անընդհատ ծաղրում էին, բռնաբարում էին և այդ ամենը նկարահանում էին:
Որքան էլ որ տարօրինակ լինի, բայց հենց դա փրկեց Ալիսիայի կյանքը:
Աղջկան ճանաչել էր այն պոռնոսայթի օգտատերերից մեկը, որտեղ աղջկան առևանգողները տեղադրել էին տեսանյութերը:
Բանն այն է, որ կորած աղջկա լուսանկարները պարբերաբար հեռարձակվում էին հեռուստատեսությամբ:
Աղջկա ծնողներն ամեն ինչ անում էին իրենց աղջկան գտնելու համար:
Ոստիկանությանը հաջողվեց գտնել այն վայրը, որտեղ թաքցնում էին աղջկան, և շուտով աղջիկն արդեն տանն էր:
14 տարեկանում Ալիսիան արդեն որոշել էր լրջորեն զբաղվել և պայքարել ինտերնետային մանկապղծության դեմ:
Այժմ Ալիսիան 28 տարեկան է, նա փաստաբան է և օգնում է բռնությունից տուժած մարդկանց:
Բացի այդ՝ նա մի նախագիծ է մշակել, որն օգնում է երիտասարդ աղջիկներին իմանալ, տեղյակ լինել ինտերնետի բոլոր վտանգների մասին:
Եվս մեկ խնդիր էր առաջացել Ալիսիայի մոտ. դա այն էր, որ աղջիկն այլևս չէր հավատում, վստահում մարդկանց, հատկապես տղամարդկանց:
Բայց այդ խնդիրն էլ շուտով լուծվեց: Աղջիկը պատրաստվում է ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ:
Հենց նա ստանա իր երկրորդ մասնագիտությունը (նա հոգեբանական ֆակուլտետում է սովորում), զույգը կամուսնանա:
Մեզ մնում է միայն երջանկություն մաղթել նրանց: