Թրամփը «բոլոր կողմերի համար շահավետ» է անվանել Կիմ Չեն Ինի հետ հնարավոր հանդիպումը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բարձր մակարդակով երկխոսությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Թրամփը հայտնել է, որ վերջերս դրական զարգացումներ են նկատվում Կորեական թերակղզու միջուկային խնդրի շուրջ: Հյուսիսկորեական կողմը դրական մոտեցում է ցուցաբերել: Եթե ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան կարողանան բարձր մակարդակով երկխոսություն ունենալ, սա շահավետ կլինի բոլոր կողմերի համար»,– Թրամփի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Թրամփը նաև հույս է արտահայտել, որ վերջիվերջո Կորեական թերակղզու խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով: Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ խնդրի կարգավորման հարցում կարևոր դեռ խաղալու համար: