Ստաս Նազարյանը պատիվ է համարում Պարալիմպիկ խաղերում Հայաստանի դրոշակակիրը լինելը
СпортՊարալիմպիակ խաղերի բացման պաշտոնական արարողության Հայաստանի դրոշակակիր Ստաս Նազարյանի խոսքով մեծ պատասխանատվություն և պատիվ էր աշխարհին ներկայացնել Հայաստանը:
«Դրական տպավորություններ ստացա: Պատասխանատվություն մեծ էր քանի որ ներկայացնում էինք Հայաստանը, առավել ևս որ ես էի դրոշակակիրը: Երազի պես մի պահ էր: Թեպետ արդեն 5-րդ անգամն եմ մասնակցում Պարալիմպիկ խաղերին, սակայն ամեն մի Խաղեր իրենց յուրահատկությունն ունեն»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:
Ստաս Նազարյանը Պարալիմպիկ խաղերին ելույթ կունենա մարտի 13-ին: Նա հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձեւում:
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի է ունեցել ձմեռային Պարալիմիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ փակումը կլինի մարտի 18-ին: