Տենդերի հարցով զբաղվում են պատկան մարմինները, սակայն մեղավորները դեռ ազատության մեջ են
БлогԳոհար Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր շարունակ մամուլն ու սոցցանցերը գրում են մի թեմայի մասին, որը հավակնում է դառնալ կնճռոտ հարց հայ-ռուսական հարաբերություններում։ Խոսքը կեղծված տենդերի մասին է, որի ժամանակ մի շարք անձինք փորձել են հափշտակել պետական գումարներ։
Այսպես, փետրվարի 16-ին հայ-բելոռուսական Ար-Բե ընկերությունը հայտ է ներկայացրել մասնակցել ռուսական в/ч 2089 զորամասին կարագ մատակարարելու տենդերին՝ առաջարակելով մատչելի գին՝ 1 կիլոգրամի համար 3390 դրամ։ 40 տոննա կարագի համար ընդահուր գինը կազմել է 135 միլիոն 600 հազար դրամ։ Տենդերի հաղթողը պետք է որոշվեր փետրվարի 19-ին, սակայն դրանից մեկ օր առաջ հանցավոր մի խումբ էլեկտրոնային փոստով կեղծ նամակ է ներկայացնում Ար-Բե ընկերության անունից, իբր ընկերությունը բարձրացրել է իր նախօրոք առաջարկած գինը, որի արդյունքում 135 միլիոն 600 հազար դրամը դարձել է 213 միլիոն դրամ։ Էլեկտրոնային փոստով ուղարկված կեղծ նամակը հիմք է դառնում, որպեսզի արդյունքում տենդերը հաղթի բոլորովին այլ, մինչ այժմ անհայտ, ընկերություն, որը 40 տոննա կարագի համար առաջարկել էր 211 միլիոն դրամ գին։ ։
Այս պատմությունը արդեն իսկ հայտնվել է սոցցանցերում, լրատվական կայքերի և ռուսական մամուլի էջերում։ Թերևս հենց բարձրացված աղմուկն է եղել պատճառը, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հրամանատար Անատոլի Միխեևի գլխավորությամբ հապճեպորեն չեղյալ է հայտարարվել վերոնշյալ տենդերի արդյունքները։ Սակայն հենց այդ հապճեպ քայլը մատնել է ստեղծված աղմուկից առաջացած նրանց խուճապը, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ Միխեևի և նամակը կեղծած ու տենդերում այլ ընկերության հաղթող ճանաչած անձնաց միջև գործել է հանցավոր համաձայնություն։
Սակայն արդեն ուշ է, և տենդերը չեղյալ համարելը չի ազատում մեղավորներին պատասխանատվության ենթարկվելուց։ Ար-Բե ընկերությունը արդեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և դրանով զբաղվում են հայաստանյան պատկան մարմինները։ Սակայն պետք է նշել, որ գործը դեռ տեղից առաջ չի շարժվում, քանի որ որևէ մեղավոր այս ընթացքում դեռ չի բացահայտվել և պատժվել, այնինչ ապացույցներն ակնհայտ են, օրինակ, այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է կեղծ նամակը։ Եթե հայաստանյան մարմիններում գործը չբացահայտվի և մեղավորները չպատժվեն, ԱՐ-Բե ընկերությունը արդեն իսկ պատրաստվում է այդ հարցով դիմել նաև Ռուստասնի Դաշնության Գլխավոր դատախազությանը։
Այս հարցը սպառնում է վերածվել բավական կնճռոտ հարցի նաև հայ-ռուսակաան հարաբերություններում, քանի որ խոսքը գնում է պետական գումարների յուրացման փորձի մասին, իսկ ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի ծառայության համար գումար է հատկացվում նաև Հայաստանի Հանրապետության բյուջեից։