Ավստրալիայում ձկնորսները հայտնաբերել են 2 մետրանոց «ձուկ-հրեշ»
ОбществоԱվստրալիայի Քվինսլենդ նահանգի ափերին ձկնորսները հայտնաբերել են տարօրինակ «ձուկ-հրեշ»-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Independent»-ը: Հայտնաբերված ձուկն ունեցել է 2 մետր երկարություն և 150 կգ քաշ:
«Ես տեսել եմ շատ տարբեր տեսակի ու չափերի ձկներ, բայց նման բան երբևէ չեմ տեսել»,-պատմել է ձուկ հայտնաբերող Ռայիլի Լինդհոլմը:
Ամենայն հավանականությամբ, ափ նետված ձկան սատկելու պատճառը եղել է ծերությունը, որովհետև նա չի ունեցել ոչ մի վնասվածք:
Քվինսլենդի թանգարանի գիտնականները արդեն ուսումնասիրություն են կատարել: Նրանց կարծիքով, հայտնաբերվածը հսկայական Էպինեֆելուս է, այդպիսի ձկները կարող են ունենալ մինչև 2.5 մետր երկարություն: