Ереван, 18.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океане Спецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова Нуук FT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазу Рубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 года Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре


Պարզիր քո ոճը հորոսկոպի միջոցով

Lifestyle

ԽՈՅ: Հորոսկոպի բոլոր նշաններից խոյերն ամենալավն են ընկալում նորաձևության նորարարությունները: Շնորհիվ իրենց ինդիվիդուալ ոճի տարբերվում են` հաճախ փողոցն ընդունելով որպես պոդիում: Այս համաստեղության տակ ծնվածներն առաջին հերթին հագուստ ընտրում են գույնով: Դա կարող է լինել կարմիրի բոլոր երանգները` բաց վարդագույնից, մուգ շականագագույնից մինչև ալ կարմիր ու բորդո: Խոյերը չեն սիրում մռայլ գույներ: Նրանք երբեք բաց չեն թողնում առիթը` ցուցադրելու համար իրենց գեղեցիկ կազմվածքը:

ՑՈՒԼ: Ցուլերը զգեստների հարցում սկզբունքային են: Քիչ լինի, բայց որակով: Նրանք հրաշալի կերպով զգում են ֆակտուրան, կտորը: Ցուլերը առաջնորդվում են ոչ թե նորաձևության վերջին տենդենցներով, այլ նրանով, ինչը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Ցուլ տղամարդիկ հիանալի ճաշակ ունեն: Նրանք երբեք սպորտային կոշիկ չեն հագնի դասական տաբատի հետ, կամ թանկարժեք կոստյումի տակից անհասկանալի կտորից վերնաշապիկ չեն կրի:Ցուլերը հագուստ ընտրելիս կենտրոնանում են մեծ նախշերով զգեստների վրա: Նրանց հետաքրքիր չեն փոքր դետալները, ժանյակները և այլն: Ցուլ կանայք նախընտրում են Վեներայի գույները` վարդագույնը, երկնագույնը, ինչպես նաև բոլոր հյութեղ գույները, իսկ տղամարդիկ` մուգ կանաչ, մուգ շագանակագույն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Երկվորյակներն ունեն ամենամեծ զգեստապահարանը: Տրամադրության փոփոխության հետ մեկտեղ նրանց անհրաժեշտ է համապատասխան հագուստ: Նոր հագուստը նրանց թույլ է տալիս կերպարանափոխվել, ժամանակավորապես այլ կերպարի մեջ մտնել: Երկվորյակները գնում են պատահական հագուստ և հեշտ են այն դեն նետում: Երկվորյակների ոճը չեզոք է: Դա հիմնականում սպորտային հագուստի հավաքածու է` ջինսեր, շապիկներ, ժիլետներ: Նրանց համար գունային գամման կամ կտորի որակը կարևոր չէ, այլ թեթևությունը, առաձգականությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կին խեցգետինները սիրում են փաթաթվել մեծ շարֆերի ու շալերի մեջ: Տղամարդկանց հագուստում
հաճախ օգտագործվում են նուրբ, ռոմանտիկ գույներ , շապիկներ` ծաղկային նախշով: Նրանք չեն սիրում սպորտային ոճը: Խեցգետինների համար կարևոր է հագուստի մաքրությունը և հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են բնական նյութերից պատրաստված հագուստ: Կին խեղգետիններին ամենից շատ սազում են կանաչի բոլոր երանգները, սևը, շագանակագույնը:

ԱՌՅՈՒԾ: Առյուծները հիանալի կերպով տիրապետում են հագուստ ընտրելու արվեստին, դրա համար էլ հասարակ շապիկը կարող է Առյուծի հագին ավելի գեղեցիկ երևալ, քան haute couture զգեստը մեկ ուրիշի հագին: Առյուծները միկան են, ովքեր հագուստ են ընտրում և’ գույնով, և’ որակով, և’ ֆակտուրայով: Նրանք սիրում են վառ, բայց ոչ ճչան գույներ: Կին Առյուծներն ընտրում են դեղին, նարնջագույն, ոսկեգույն, սպիտակ գույներն ու դրանց համադրությունները, տղամարդիկ նախընտրում են հյութեղ համադրություններ` մուգ կապույտ, բալագույն, սևի ու սպիտակի համադրություն և այլն: Առյուծները հետևում են նորաձևությանը, սակայն կրում են այն, ինչ իրենց է սազում:

ԿՈՒՅՍ: Բոլոր նորաձև առաջարկներից Կույսերն ընտրում են ամենապրակտիկը` ամեն առիթի համար: Ունենալով
փոքր զգեստապահարան, նրանք կարողանում են միշտ նորովի ներկայանալ: Կույսերի համար կարևոր է, թե ինչպես է կարված հագուտը: Նրանք իրենց հագուստում հաճախ օգտագործում են շատ դետալներ: Կույսերին շատ են սազում ծիածանի բոլոր գույները:

ԿՇԵՌՔ: Կշեռքները շատ ճաշակով են հագնվում: Նրանք ծայրահեղությունների հետևից չեն ընկնում, և նրանց հագուստը միշտ հարմոնիկ տպավորություն է թողնում: Կշեռքները հետևում են ոսկե միջինի կանոնին, նրանք ունեն չափի զգացողություն: Իրենց ոճը կշեռքները ձևավորում են երիտասարդ տարիքում և հավատարիմ մնում դրան հետագայում : Կշեռք կանայք սիրում են տաբատներ կրել, ինչպես նաև տղամարդու աքսեսուարներ` փողկապ, գլխարկ: Այս համաստեղության տակ ծնվածները կարողանում են գրավիչ լինել հագուստի վրա մինիմալ ծախս անելով: Կշեռքներն ընտրում են պաստելային գույներ, թանկարժեք քարերի գույներ, վարդագույնի ու երկնագույնի երանգներ:

ԿԱՐԻՃ: Նորաձևությունը կարիճների համար իրենց սեքսուալությունն ընդգծելու լավագույն միջոցն է: Կին կարիճները
սիրում են կիպ, կազմվածքն ընդգծող հագուստ, բոլոր տեսակի բացվածքները, կտրվածքները: Տղամարդ կարիճները երբեմն կարող են ագրեսիվ ոճ ունենալ` կրել կաշվե տաբատներ, նեղ բլուզներ և այլն: Հասուն տարիքում կարիճները ընտրում են այնպիսի հագուստ, որպեսզի թաքցնեն թերություններն ու ընդգծեն առավելությունները: Կարիճները հաճախ ձգտում են դասական ոճի: Նրանք նաև սիրում են հին հագուստը վերածել նորի ու ներկայացնել դրանք նորովի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ: Լինել նորաձև՝ Աղեղնավորների համար նշանակում է ինտեգրվել հասարակությանը: Աղեղնավորների այն տեսակը, որը ձգտում է սիրված լինել հասարակության մեջ, գնում է թանկարժեք և բրենդային հագուստ, անկախ նրանից` սազում է այն իրեն, թե ոչ: Մյուս մասը, հակառակը, ընդհանրապես չի հետևում նորաձևությանը: Նրանք չեն ձգտում իրենց արժանիքները ցուցադրել հագուստի միջոցով: Այդպիսի Աղեղնավորները երկար ժամանակ միևնույն հագուստն են կրում և դժվար են հրաժարվում սիրելի զգեստներից: Աղեղնավորներին տիպիկ է ակումբային հագնվելաոճը: Այս համաստեղության տակ ծնված անձնաց սազական են մուգ, հագեցած գույները` մորեգույն, բորդո, մանուշակագույն:

ԱՅԾԵՂՋՈՒՐ: Այծեղջուրները սովորաբար ընտրում են այնպիսի հագուստ, որն արդեն հայտնի է ու փորձված: Փայլն
ու շքեղությունը նրանց համար վուլգար է, այդ պատճառով նրանց հագուստի մեջ ոչ մի ավելորդ բան չկա: Կին Այծեղջուրները սիրում են ձեռագործ ժանյակներ, գործվածքներ: Այծեղջուրները հաճախ են հագնվում մուգ գույների մեջ` մուգ մոխրագույն, սև, կապույտ:

ՋՐՀՈՍ: Ջրհոսներին գրավում է վառ ու անսովոր ամեն բան, այդ թոում և նորաձևության մեջ: Հագուստ ընտրելիս թե’ կին, թե’ տղամարդ Ջրհոսները առաջնորդվում են ներքին զգացողությամբ: Նրանց համար հագուստը անհատականությունն ընդգծելու ևս մեկ միջոց է: Կարելի է Ջրհոսներին երկու խմբի առանձնացնել: Նրանք, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով, նախընտրում են հետևել ավանգարդ նորաձևությանը: Նրանք հակված են էպատաժային և արտահայտիչ հագուստի: Ընտրում են ծայրահեղ վառ, ճչան գույներ : Մյուս տեսակի Ջրհոսները հակված չեն հետևել նորաձևությանը Նրանք չեն ցանկանում տարբերվել հագուկապով: Ջրհոսի անհատական ոճը կարելի է բնութագրել այսպես` գունային հանգիստ գամմա` արծաթա-մոխրագույն, երկնագույն: Պետք է նշել, որ Ջրհոսները հավատարիմ են մնում իրենց ոճին:

ՁԿՆԵՐ: Հագուստի մեջ Ձկների համար կարևոր է ոչ թե արտաքին, այլ թաքնված հմայքը: Նրանց ոճը հաճախ ընկալելի
չէ: Շաք քիչ Ձկներ կան, ովքեր ներդաշնակ են իրենք իրենց հետ և կարողանում են հեշտությամբ ընդունել նորաձևության տենդենցները: Առօրյայում նրանք կրում են հասարակ հագուստ` միայն թե տաք ու հարմարավետ լինի:Կին Ձկներին գրավում է փայլփլուն, լույսի տակ երանգը փոխող կտորները, փափուկ մետաքսը, տրիկոտաժը և այլն: Նրանք սիրում են հագուստի երկարությունը: Ձկները հազվադեպ են ընդունում սահմանափակումներ և ամենից շատ չեն սիրում համազգեստներ: Գույների առումով նրանք նախընտրում են կապույտի, երկնագույնի, մանուշակագույնի, վարդագույնի ու կանաչի երանգները:

Շարունակությունը՝ այստեղ

МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции