Գրոհայինները կրակ են բացել Դամասկոսի մի քանի թաղամասերում. կան զոհեր և վիրավորներ
Международные новостиԳրոհայինները կրակ են բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանային Ջարամանա շրջանում, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական գործակալությանը:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ արկն ընկել է երթուղային տաքսու վրա: Կրակահերթի է ենթարկվել նաև Հին քաղաքի Քայմարիա շրջանը, որտեղ 3 մարդ վնասվածք է ստացել: Եվս մի քանի արկեր ընկել են երկու այլ շրջաններում, որտեղ զոհեր չեն գրանցվել:
Հաղորդվում է նաև, որ երեկ երեկոյան Ջարամանայում հրթիռ է պայթել, որի հետևանքով մեկ երեխա զոհվել է, 4 բնակիչ բեկորային վնասվածքներ է ստացել:
Ինչպես ընդգծում է աղբյուրը, գրոհայիններն Արևելյան Ղուտա շրջանից գրեթե ամեն օր կրակահերթի են ենթարկում Դամասկոսի թաղամասերը, ինչպես արվարձաններն, այնպես էլ կենտրոնական շրջանները: