Վատիկանում կայանալիք Նարեկացուն նվիրված նոր իրադարձությունը 2015-ի ապրիլին սկիզբ առած միջոցառումների կարևոր հանգրվան է լինելու. դեսպան
Международные новостиՕրեր անց Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր իրադարձություն է սպասվում, որը 2015 թվականի ապրիլին սկիզբ առած միջոցառումների շղթայի կարևոր հանգրվան է լինելու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
«Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումից երեք է տարի անցել:
Մինչ այդ Վարդապետացման հանձնաժողովը մեծ գիտական-վերլուծական աշխատանք էր կատարել։ Պատարագի ժամանակ Վատիկանի սրբադասման դատավարությունների միաբանության նախագահ, կարդինալ Անջելո Ամատոն (Cardinal Angelo Amato) հնչեցրեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքում դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Այդ խնդրագիրն, ըստ էության, կատարված հսկայական աշխատանքի խտացումն էր, որում մեծ դերակատարություն է ունեցել նաև հայտնի գիտնական, հայագետ, իմ լավ բարեկամ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։
Օրեր անց Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր իրադարձություն է սպասվում, որը 2015 թվականի ապրիլին սկիզբ առած միջոցառումների շղթայի կարևոր հանգրվան է լինելու»,- գրել է նա: