Դիդյե Դրոգբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին
СпортԼոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան նախատեսում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կախել խաղակոշիկները մեխից:
40-ամյա հարձակվողի վերջին ակումբը կլինի «Ֆինիքս Ռայզինգը», որը հանդես է գալիս ԱՄՆ-ի երկրորդ լիգայում:
«Ֆուտբոլն ինձ հաճույք է պատճառում: Բավականին ուշ եմ սկսել խաղալ լուրջ մակարդակով, բայց շատ եմ սիրել այս ամենը: Ինձ դուր է գալիս խաղացող-սեփականատիրոջ ներկայիս դերը:
Շուրջս շատ են երիտասարդները, որոնց ես կարող եմ ինչ-որ բան սովորեցնել: Սակայն այս մրցաշրջանն ինձ համար վերջինը կլինի: 40 տարեկան եմ, եկել է ժամանակը»,- նշել է Դրոգբան TF1-ի եթերում: