Կոլումբիայի նախագահը հայտարարել է ապստամբների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման մասին
Международные новостиԿոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է վերջին ապստամբ խմբի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման մասին, հաղորդում է AP-ն:
Նա ասել է, որ իր գլխավոր բանակցողին ուղակում է Էկվադոր բանակցությունների նոր փուլի համար:
Կոլումբիայի կառավարության եւ Ազգային ազատագրական բանակի միջեւ բանակցությունները ընդհատվել էին հունվարին ժամանակավոր զինադադարի ժամկետի ավարտից հետո: Ապստամբները նոր հարձակումներ էին սկսել հրադադարի ռեժիմի ավարտից մի քանի ժամ անց, իսկ պարտիզանների եւ կառավարական ուժերի միջեւ հազվադեպ պատահող բռնությունները վերսկսվել էին:
Իշխանությունները նշում են, որ հունվարին Բարանկիլյեի ոստիկանությունում պայթյունի հետեւանքով 6 ոստիկաններ սպանվել էին, 47-ը՝ վիրավորվել: