Նեպալում հայտնաբերվել Է կործանված օդանավի ինքնագրիչը
Международные новостиՀայտնաբերվել Է Կատմանդուում վայրԷջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը: Ինչպես մարտի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը, աղետի հետեւանքով զոհվել Է առնվազն 49 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինքնաթիռի ինքնագրիչը վերականգնված Է, մենք պահպանել ենք դրա ամբողջականությունը »,-ասել Է օդանավակայանի պետ Ռաջկումար Չխեթրին, հավելելով, որ սկսվել Է ողբերգության պատճառների հետաքննությունը: Bombardier ինքնաթիռների կանադական արտադրողի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը նույնպես պատահարի վայր Է ուղարկել իր քննիչներին:
Bombardier Dash Q-400 ինքնաթիռը, որը կատարում Էր Դաքա-Կատմանդու չվերթը, մարտի 12-ին դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկվել Է: The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 71 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Օդանավակայանի վարչակազմը գտնում Է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: