Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Հնարավո՞ր է տան պայմաններում ստուգել կույս ես թե ոչ. Կանանց անկյուն

Lifestyle

Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru

Մանկաբարձ, գինեկոլոգ Պավել Սոցկին պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

ԱՆԻ
Հարց: Հարգելի բժիշկ, ես չունեմ առողջական խնդիրներ: Ի՞նչ հակաբեղմնավորիչ խորհուրդ կտաք օգտագործել: 
Պատասխան: Դուք կարող եք տեղադրել ներարգանդային պարույր, որը տեղադրվում է 5 տարի ժամկետով: Կարող եք օգտագործել նաև հակաբեղմնավորիչ  հաբեր (КОК), որոնք խմում են հատուկ սխեմայով: Կան նաև այլ մեթոդներ, սակայն այս երկու մոթոդները ունեն իրենց և ցուցումները, և հակացուցումները:


Կարինե
Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ես 24 տարեկան եմ, սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում ինձ մոտ պարբերաբար հայտնաբերվում են ֆոլիկուլյար կիստաներ (մի անգամ կիստայի մեծությումը 6սմ էր, մյուս անգամ՝ 4սմ ), որոնք առանց որևէ բուժման անհետանում են հաջորդ ցիկլի հետ կապված: Կարո՞ղ է սա խոսել առկա որևէ գինեկոլոգիական խնդրի մասին: Խնդրում եմ ասացեք ինչի՞ հետ է սա կապված: Արդյո՞ք դա վտանգավոր է:

Պատասխան: Սա վկայում է նրա մասին, որ ամեն ամիս Ձեր մոտ առաջանում է ֆոլիկուլ, բայց չի պայթում այդպես մնում և մեծանում է: Խորհուրդ կտայի ստուգել Զեր հորմոնալ վիճակը:


Հռիփսիմե
Հարց: Բարև Ձեզ: Վերջին դաշտանային ցիկլս եղել է օգոստոսի 26-ին , սեպտեմբերի 2 -ին վիրահատել են գլանդերս՝ ընդհանուր նարկոզով: Մինչև հիմա ցիկլը չի սկսվել: Դա նորմալ է թե՞ պետք է դիմել բժշկի:
Պատասխան: Եթե այլ պատճառներ չկան, օրինակ հղիություն, ապա, այո, վիրահատության հետևանքով պատահում է, որ դաշտանը ուշանում է, քանի որ ցանկացած վիրահատություն ստրես է օրգանիզմի համար: Եթե մոտ օրերս չսկսվի դիմեք բժշկի:


Զառա
Հարց: Բարև Ձեզ: Կասեք ինձ խնդրում եմ՝ հնարավո՞ր է տան պայմաններում ստուգել կույս եմ թե ոչ: Ես ունեմ ընկեր, մենք միասին ունեցել ենք հարաբերություն, և ես այդ ժամանակ ունեցա մեծ ծակոց հեշտոցումս, հետո շատ չնչին արյուն նկատվեց: Հիմա ես ուզում եմ պարզել՝ կուսաթաղանթն է վնասվել, թե այն պատռվել է:
Պատասխան: Ցավոք տնային պայմաններում հնարավոր չէ ստուգել, քանի որ Դուք մասնագետ չեք: Պետք է այցելել գինեկոլոգի:


Արմենուհի
Հարց: Բարև Ձեզ: Ես 24 տարեկան եմ: Հարգելի բժիշկ, արդեն 2-րդ անգամն է ինչ դաշտանային ցիկլս 22 օրը մեկ է լինում (այս ամսվա մեջ 2 անգամ է եղել):Վերջին դաշտանից հետո ունեմ սպիտակ գույնի արտադրություն: Կցանկանայի իմանալ ի՞նչ խնդիր կա ինձ մոտ,արդյո՞ք այս ամենը մրսածության կամ սթրեսի հետևանք կարող է լինել: Շնորհակալություն
Պատասխան: Ըստ նկարագրածի առկա է դաշտանային ցիկլի խանգարում: Սեռական ուղիներից սպիտակավուն արտադրությունն էլ կարող է վկայել հեշտոցի միկրոֆլորայի խանգարման մասին: Խորհուրդ կտամ ստուգել հորմոնալ վիճակը և հանձնել ընդհանուր քսուկ:


Լուսինե
Հարց: Հարգելի բժիշկ ունեմ 5 տարեկան աղջիկ և ուզում եմ ունենալ երկրորդին: Վերջին 2 ամիսներին դաշտանս շատ ծանր եմ տանում՝ ուժեղ ցավեր, երբեմն արյուն քիչ եմ ունենում, երբեմն շատ: Դաշտանը սկսվելուց 3 օր առաջ արդեն ուժեղ ցավեր եմ ունենում: Այցելել եմ բժշկի և առանց որևէ գործիքային ստուգման՝ ախտորոշել է էնդրիոմետրոզ և 3 ամսվա բուժում նշանակել: Կցանկանայի իմանալ միայն իր զննությամբ՝ առանց սոնոգրաֆիայի կամ այլ հաստատող միջոցների, կարո՞ղ եմ վստահ լինել ախտորոշման մեջ և այս ընթացքում հակացուցված է արդյո՞ք հղիությունը: Շնորհակալություն:
Պատասխան: Ձեր նկարագրած գանգատները շատ նման են էնդոմետրիոզի: Խորհուրդ կտայի անել նաև սոնոգրաֆիա և  կոլպոսկոպիկ հետազոտություն: Ինչ վերաբերվում է դեղորայքին, ապա Դուք չեք նշել, թե ինչ դեղորայք են Ձեզ նշանակել: Այսպես ես չեմ կարող ասել, արդյոք այդ դեղը հակացուցված է թե ոչ:


Լիլիթ
Հարց: Հարգելի բժիշկ, ես 26 տարեկան եմ, ունեմ 3 տարեկան բալիկ, երկրորդ հղիությունս 4 ամսականում դադարեցվել է(չզարգացող հղիություն), հայտնաբերվել է Ցիտոմեգալովիրուս:Այդ դեպքից անցել է արդեն 6 ամիս, կրկին բոլոր անհրաժեշտ անալիզները հանձնել եմ, ամեն ինչ նորմալ էր, միայն վերջին ամսում ցիկլս էր նորմայից շեղված, մեկ շաբաթ շուտ սկսվեց, ինչի հիման վրա էլ ինձ նշանակվեց Դյուֆաստոն, Ֆոլիցիտ, Տրեժենան(մոմիկներ), որոնք էլ ընդունելուց հետո ինքնազգացողությունս շատ վատացավ, ճնշումս բարձրացավ: Խնդրում եմ ձեզ խորհուրդ տալ,արդյո՞ք կարիք կա ընդունել դեղորայքը, և արդյոք անհրաժեշտ է հղիությունը պահպանելու համար վերոնշյալ դեղորայքի ընդունումը: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Եթե Ձեզ նշանակել է Ձեր բժիշկը, ապա կան ցուցումներ: Սակայն եթե Դուք վատ ինքնազգացողություն ունեք դեղորայքից, ապա խորհուրդ կտամ անպայման կապնվել Ձեր բուժող բժշկի հետ և խորհրդակցել:


Նունե
Հարց: Բարև Ձեզ: Դաշտանային ցիկլի խանգարում եմ նկատում հունիս ամսից սկսած, ընդ որում ամսեկան 2 անգամ 09.06/13, 19/06/13,հուլիսին չի եղել,02/08/13,26/08/13; 08/08/13 -n ես անալիզներ հանձնեցի HTSH 4.41, PRL-671, 17OH PROGESTERON 0.4 նգ/մլ ահա արդյունքները, ինձ նշանակեցին Эутирокс 25мкг, որը ես խմեցի օգոստոս ամսին 25հատ, բայց չեմ ունեցել սեպտեմբեր, արդեն իսկ հոկտեմբեր ամիսներին: Ասացեք խնդրեմ ի՞նչն է պատճառը և ու՞մ պետք է այցելեմ կոնկրետ բուժում ստանալու կամ խնդիրն իմանալու համար: 22/07/2013 այցելել եմ գինեկոլոգի և անցել ուլտրաձայնային հետազոտություն Արգանդը՝ 4,7*3,7*55,0մմ, Միոմետրումը համասեռ է, Մ-Էխո 9մմ, Աջ ձվարանը՝ չախսերը 3,6*2,7մմ Ձախ ձվարանը՝ 3,7*2,2մմ
Պատասխան: Ըստ Ձեր նկարագրած պատկերի Դուք ունեք դաշտանային ցիկլի խանգարում: Որպեսզի խնդիրը ավելի պարզ լինի, պետք է ավելի մանրակրկիտ հետազոտություն: Դուք կարող եք այցելել էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի մոտ:


Նինա

Հարց: Բարև Ձեզ, մեկ տարի է ամուսնացած եմ:Ամուսնությանս վեցերորդ ամսում հղիացել եմ և մեկ ամսականում կորցրել եմ: Այցելել եմ բժշկի և հետազոտությունից հետո պարզվեց, որ ոչ մի խնդիր չունեմ: Անցել է վեց ամիս ու չեմ հղիանում,սեռական կյանքում ամեն ինչ կարգին է: Ասացեք խնդրեմ ի՞նչն է պատճառը որ չեմ հղիանում: Դաշտանս սկսվել է սեպտեմբերի տասնմեկին և տևել է 4-5 օր, սեռական հարաբերություն ենք ունեցել 24-27 հնարավոր է արդյոք հղի լինեմ: Նախօրոք շնորհակալություն:
Պատասխան: Եթե ստուգվել եք և ամեն ինչ նորմալ է. ապա պետք չէ խուճապի մատնվել՝ դեռ կարող եք հղիանալ: Պետք է որոշ ժամանակել սպասել:


Աննա
Հարց:  Դաշտանս նորմալ է, սակայն փորիս, մեջքիս և բակերիս հատվածում կա մազոտություն: Քանի՞ հորմոնի անալիզ պետք է հանձնեմ:
Պատասխան: Առանց հիվանդին և նրա հիվանդության պատմությանն ծանոթանալու ճիշտ չէ անալիզներ նշանակել, քանի որ դա գրագետ չէ: Ըստ նկարագրածի կա խնդիր: Խորհուրդ կտամ այցելել մասնագետի:


Անուն չկա

Հարց: Հարգելի բժիշկ, ինձ անհանգստացնում է մի հարց՝ կապված դաշտանային ցիկլիս հետ: Մինչ այդ ասեմ, որ դեռևս ամուսնացած չեմ և երբևէ սեռական կյանքով չեմ ապրել և երբևէ դաշտանային ընդհատումներ չեմ ունեցել. ինձ մոտ դա եղել է կանոնավոր: Նաև չունեմ այլ առողջական խնդիրներ: Խնդիրն այն է, որ դաշտանից մոտ երկու շաբաթ անց կարճ արտադրություն է տեղի ունենում, հաճախ արյան տեսքով: Բժիշկի այցելել եմ, ուլտրաձայնային հետազատության եմ անցել՝ էխո, բայց որևիցէ լուրջ բան չեն ասել: Ուզում եմ իմանալ արդյո՞ք սա բորբոքման հետևանք է: Կամ ի՞նչ կարելի է անել: Այժմ ես կանգնած եմ ընտանիք կազմելու շեմին և մտավախություններ ունեմ , որ այս պատճառով վերարտադրողական համակարգի հետ կապված դժվարություններ կունենամ: Կանխավ ` շնորհակալություն: 
Պատասխան: Նկարագրած պատկերը ավելի շատ նման է էնդոմետրիոզ հիվանդությանը քան բորբոքային պրոցեսին: Խորհուրդ կտամ ավելի մանրակրկիտ հետազոտվել պատճառը բացահայտելու նպատակով:


Սոնա

Հարց: Երեխաս արդեն յոթ ամսեկան է կերակրում եմ նաև կրծքով: Կուզենայի իմանալ հակաբեղմնավորիչ հաբերի մասին՝ ինչքանո՞վ են արդյունավետ, արդյո՞ք չեն վնասի երեխային, նշանակվում են միայն բժշկի կողմից, թե՞ կարելի է գնել դեղատներից :Նախապես շնորհակալություն
Պատասխանhttp://www.youtube.com/watch?v=boO4YsZNNno

Արմինե
Հարց: Բարև ձեզ, ես հինգ շաբաթական հղի եմ , բայց արգանդի խոռոչում հեղուկ է հայտնաբերվել: Կարո՞ղ եք ասել, ինչ հետևանքներ կարող է ունենել և ինչպե՞ս կարելի է կանխել վիժումը: Նախորոք շնորհակալություն:
Պատասխան: Նախ և առաջ պետք է պարզել հեղուկի առաջացման պատճառը և ըստ դրա արդեն որոշել հետագա հղիության ընթացքը:


Մարինե
Հարց:  9 ամիս է արդեն ամուսնացած եմ: Օգոստոս ամսին թեստի միջոցով իմացա , որ հղի եմ, բայց 22 օր հետո դաշտան սկսվեց: Հաջորդ ամիս տեստը կրկին դրական էր, բայց 7օր անց բացվեց: Ի՞նչու:
Պատասխան: Ձեզ մոտ վաղ պրեմբրիոնիկ կորուստներ են լինում , այսինքն վաղ շրժանում վիժուներ են տեղի ունենում, դեռ երբ նոր պտղաձուն պետք է ամրանա արգանդի պատին: Խորհուրդ կտամ լիարժեք հետազոտվել և պարզել պատճառը:


Մարինե
Հարց: Հարգելի բժիշկ, ապագա ամուսինս ունի ատամների խնդիր՝ մոր կողմից ժառանգած: Ատամները շուտ կոտրվում են, ծայրերը սևացած են, որոշ ատամներ արդեն թափվել են, կան նաև մի քանի ատամ, որ մինչ հիմա դուրս չեն եկել կաթնատամներից հետո: Մորական պապին եղել է էպիլեպսիայով հիվանդ: Ուզում եմ հասկանալ հնարավոր է մեկը մյուսի հետ կապված լինի և հնարավոր է, որ ինչ-ո՞ր ժառանգական վտանգավոր հիվանդություն լինել, որ կարող է սպառնալ ապագա երեխաներիս: Շնորհակալ եմ!
Պատասխան: Այս բոլոր վերաթվարկված խնդիրները միշտ չեն որ ժառանգաբար փոխանցվում են և կարող են ապագա երեխային սպարնել: Սակայն մինչ հղիությունը կարող եք խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ, օրինակ, գինետիկի:


Նառա
Հարց: Հարգելի բժիշկ, կեսարյան հատումից հետո ե՞րբ է կարելի ներարգանդային պարույր տեղադրել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Խորհուրդ է տրվում մոտ 6 ամիս հետո:


Մարի
Հարց: Ես 2 հարց ունեմ, եթե կարելի է: 1. 25 տարեկան եմ, 1.5 տարի է ամուսնացած եմ, ունեցել եմ հղիության և վիժել եմ երկրորդ ամսում: Անալիզների և բուժման կուրս անցնելուց հետո այժմ նորից հղի եմ (9 շաբաթական):  Ունեմ ռեզուս 2-րդ բացասական արյուն, ամուսինս՝ 4-րդ դրական: Խնդրում եմ ասեք, հղիության այս փուլում հակացուցված են արդյո՞ք սեռական հարաբերությունները, երբ ամեն ինչ նորմալ է ընթանում: 2. Եվս մեկ հարց, եթե կարելի ՝ ինչ է ջրազրկումը հղիության ընթացքում, եւ որքանո՞վ կարող է այն անհանգստացնող լինել: Կանխավ շնորհակալություն
Պատասխան: Եթե չկան հակացուցումներ, ապա կարող եք ապրել սեռական կյանքով, սակայն խորհուրդ չի տրվում առաջին և վերջին երեք ամիսը: Դուք երևի ճիշտ չեք գրել հարցը, եթե Ձեզ մոտ այտուցներ են, այսինքն հեղուկը լավ չի դուրս գալիս օրգանիզմից, ապա պետք է հեղուկների ու աղի քանակը քչացնել և անպայման դիմել բժշկի:


Մարի
Հարց: Բարև Ձեզ,արդեն 1 տարի է ամուսնացած եմ: 6-րդ ամսում տեստը ցույց տվեց հղիություն: Գլխապտույտ և կրծքերում սուր ցավ ու ծանրություն կար, սակայն 22 օր անց ինձ մոտ դաշտան սկսվեց,որի նախօրեին որովայնիս շրջանում ուժեղ ցավեր ունեյի: Հաջորդ ամիս կրկին տեստը 2 գիծ ցույց տվեց: Այս անգամ 7 օր հետո սկսվեց դաշտանս: Սոնոգրաֆիա անցել եմ՝ խնդիր չկա, ուրիոպլազմայի անալիզ հանձնել եմ՝ բացասական էր, ընդհանուր անալիզներ ևս հանձնել եմ ՝ խնդիրներ չկան: Խնդրում եմ, տվեք ինձ Ձեր խորհուրդը: Շնորհակալ եմ:
Պատասխան: Ձեզ մոտ վաղ պրեմբրիոնիկ կորուստներ են լինում , այսինքն վաղ շրժանում վիժուներ են տեղի ունենում, դեռ երբ նոր պտղաձուն պետք է ամրանա արգանդի պատին: Խորհուրդ կտամ լիարժեք հետազոտվել և պարզել պատճառը:


Լիանա
Հարց: Հարգելի բժիշկ 1 տարի է ամուսնացած եմ, երեխա չունենք: Այցելել եմ գինեկոլոգի և  մի շարք հետազոտություններ եմ անցնում, բժիշկը նշանակել է фемафлор 16: Անալիզը պատասխանը հետևյալն է՝ относительный нормоценоз :Ի՞նչ է դա նշանակում  և արդյո՞ք դա շատ վտանգավոր է: Նախապես շնորհակալություն.
Պատասխան: Անալիզը վկայում է նրա մասին, որ Ձեր մոտ հոշտոցի նորմալ միկրոֆլորա է:


Անի
Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք՝ օգոստոսին հիվանդացել եմ թոքաբորբով, սրսկվել եմ անտիբիոտիկներ և մի շարք դեղամիջոցներ եմ խմել: Դրանից հետո ամբողջ օրգանիզմս խառնվել է իրար՝ դաշտանը սկսվում ավարտվում է և մի քանի օր հետո նորից սկսվում ու դադարում և այդպես մինչև մյուս դաշտանը: Նաև ասեմ որ այդ ընթացքում արյունը մեկ շատ մուգ է լինում, մեկ բաց գույնի, մեկ դադարում: Խնդրում եմ ասացեք ինչի՞ հետ դա կարող է կապված լինել: Նշեմ, որ սա եղել է թոքաբորբից հետո և ես առողջացել եմ:
Պատասխան: Նկարագրած պատկերը դաշտանային ցիկլի խանգարում է: Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ստրես, հորմոնալ խանգարում, հարակից այլ հիվանդություններ, երբեմն դեղորայքի հետ կապված: Խորհուրդ կտամ ստուգել հորմոնալ վիճակը, ձվարանների և վահանգեղձի ֆունկցիան:


Անինա
Հարց: Բարև Ձեզ, ես արդեն 2 տարի է ինչ ամուսնացած եմ, հղիացել եմ 2 անգամ ու 2 անգամն էլ կորցրել եմ: Անալիզները ցույց են տվել, որ ինձ մոտ արթնացել է հերպես վիրուսը: Ես արդեն բուժում ստացել եմ, բայց իմ ամուսինն էլ է հանձնել նույն անալիզը և այն նույնպես բարձր է: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է ամուսինս ինձ վարակել այն դեպքում  երբ գրիպով հիվանդ չենք երկուսս էլ, կամ ընդհանրապես հնարավո՞ր է միմիանցից վարակվել ինչ-որ կերպ:Շնորհակալ եմ :
Պատասխան: Այո, հնարավոր է, այն սեռական ճանապարհով փոխանցվում է: Եթե ամուսնու մոտ հայտնաբերվել է. խորհուրդ կտամ անալիզը ցույց տալ ուրոլոգի: Եթե կարիք լինի, ապա նա նույնպես պետք է բուժվի:


Գոհար
Հարց: Հարգելի բժիշկ, դաշտանս 3օր ուշացել է, թեստը հղիություն է ցույց տվել: Կա՞ այնպիսի հաբ, որի օգտագործման դեպքում կարելի է ազատվել անցանկալի հղիությունից: 
Պատասխան: Այո, այդպիսի դեղորայք կա, սակայն այդ դեղորայքի օգտագործումը առանց բժշկի նշանակման և հսկողության հակացուցված է:


Տաթևիկ
Հարց:10 ամիս է ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Անցել եմ բուժման կուրսեր 3 ամիս ցիկլս նորմալանալու համար: Հաջորդ ամիս որ արդեն առանց դեղերի պիտի դաշտան տեսնեի՝ չտեսա: Նշեմ որ վերջի ցիկլս եղել է օգոստոսի 25-ին: Ինձ մի հարց է տանջում՝ եթե բուջվել եմ պիտի նորմալացած լիներ ցիկլս կամե հղի լինեի, բայց տեստ եմ դնում ցույց չի տալիս: Ի՞նչ անեմ:
Պատասխան: Անպայման այցելեք կրկին Ձեր բուժող բժշկին, պատճառը պարզելու համար: Այսպես դժվար է ինչ-որ մի բան ասել, քանի որ ես չգիտեմ Ձեր հիվանդության պատմությունը և ինչ դեղորայք եք ստացել:

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси