Երևանում հիվանդանոց են տեղափոխել կտրած-ծակած վնասվածքով երկու անձի. հայտնի չեն կատարողն ու պատճառները
ОбществоԵրևանի «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով երկու քաղաքացի տեղափոխվել է բուժօգնության: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 112-րդ հոդվածի հատկանիշներով (ծանր մարմնական վնասվածք պատճառելու)»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Նա հավելեց, որ կատարվում են անհրաժեշտ գործողություններ` պարզելու դեպքի հանգամանքները: «Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել: Պարզվում են նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները` որտեղ են ստացել և ում կողմից: Մարմնական վնասվածք հասցնելու իրական դեպքի վայրը հստակեցնելու ուղղությամբ ևս քննություն է տարվում»,- եզրափակեց Տռուզյանը:
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն` երկու անձանց դանակահարության դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Հանրապետության փողոցում: