Ռուսաստանը կարող է արգելել լոլիկի ներկրումը Բելառուսից
Международные новостиՌուսաստանը կարող է սահմանափակել Բելառուսից «պատժամիջոցային» մթերքների, այդ թվում և լոլիկների ներկրումը, քանի որ վերջին ժամանակներում հաճախացել է նման ապրանքով բեռնատարների հայտնաբերումը ռուս-բելառուսական սահմանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հաղորդել է «Ռոսսելխոզնադզորի» մամլո քարտուղար Յուլիա Մելանոն:
««Ռոսսելխոզնադզորը» դիտարկում է Բելառուսի տարածքից լոլիկների ներկրման համար սահմանափակումներ սահմանելու հարցը՝ «պատժամիջոցային» արտադրանքի (մասնավորապես՝ լոլիկների) մատակարարման ծավալների լուրջ ավելացման պատճառով»,- ասել է Մելանոն՝ նշելով, որ վերջնական որոշումը կարող է կայացվել հաջորդ շաբաթվա սկզբին:
Նրա խոսքով՝ մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ռուս-բելառուսական սահմանին իրականացված արշավների ժամանակ 12 ավտոտրանսպորտային միջոց է կանգնեցվել, որոնք արգելված լոլիկ էին մատակարարում Ռուսաստան: