«Բավարիա»-ն հաղթեց «Բեշիկթաշ»-ին ընդհանուր 8:1 հաշվով և դուրս եկավ ՉԼ քառորդ եզրափակիչ
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց Մյունխենի «Բավարիա»-ն:
1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիա»-ն հյուրընկալվել էր թուրքական «Բեշիկթաշ»-ին: Մյունխենյան ակումբին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: 18-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալկանտարան: Այնուհետ 46-րդ րոպեին «Բեշիկթաշ»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Գյունուլը: «Բավարիա»-ցի 3-րդ գոլը խփեց Վագները: «Բեծիկթաշ»-ի կազմում միակ գոլը խփեց Վեգներ Լովը: Երկու խաղերի ընդհանուր 8:1 հաշվով հաջորդ փուլ դուրս եկավ «Բավարիա»-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մեկ այլ հանդիպում՝ «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: