Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտարարել է, որ կհետևի Իրանի օրինակին, եթե վերջինս միջուկային զենք ստեղծի
Международные новостиՍաուդյան Արաբիան միջուկային զենք կստեղծի, եթե Իրանը գնա այդ քայլին: Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Սաուդյան թագավորության գահաժառանգ արքայազնը՝ բարձրացնելով արդեն իսկ հակամարտությունների կենտրոնում գտնվող տարածաշրջանում միջուկային զենքի մրցապայքարի հեռանկարի հարցը:
«Սաուդյան Արաբիան չի ցանկանում որևէ միջուկային զենք ձեռք բերել, սակայն անկասկած, եթե Իրանը միջուկային ռումբ զարգացնի, մենք կհետևենք նրան հնարավորինս շուտ», - ասել է արքայազն Մոհամադ բին Սալմանը CBS-ին տված հարցազրույցում:
Ինչպես աղբյուրն ընդգծում է, սուննի մահմեդականություն դավանող թագավորությունը տասնամյակներ շարունակ թշնամական հարաբերևությունների մեջ է եղել Իրանի հետ: Նրանք մշտապես պաշտպանում են հակամարտությունների հակադիր կողմերին, ինչպես օրինակ՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում: