Լավրովը բեմ բարձրանալիս ընկել է
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» խորագրով համաժողովի ժամանակ բեմ բարձրանալիս սայթաքել և ընկել է:
«Սայթաքեցի: Լավ է, որ ոչ դիվանագիտական ճակատում, այլ աստիճանների վրա»,- ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, ասել է Լավրովը:
Համաժողովին մասնակցում է 6,5 հազար մարդ Ռուսաստանի 85 տարածաշրջաններից: