ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սիրիական Մանբիջի շուրջ դեռևս ոչ մի համաձայնություն չկա
Международные новостиԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Հիթեր Նաուերտը հայտնել է, որ սիրիական Մանբիջի շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ներկայումս ոչ մի համաձայնագիր չի եղել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Սիրիական Մանբիջի վերաբերյալ նույնիսկ մեկ համաձայնագիր չկա: Թուրքիայի հետ մեր բանակցությունները շարունակվում են»,-նշել է Հիթեր Նաուերտը:
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից ետ քաշվեն դեպի արեւելք:
ԱՄՆ-ը քննարկում Է այդ առաջարկությունը, որն արվել է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, հաղորդել էր ՏԱՍՍ-ը: